16:47  ,  15 փետրվարի, 2018

Եվրոպայի լիգա․ «Արսենալը» ֆավորիտ է Շվեդիայում

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» կհյուրընկալվի շվեդական «Էստերսունդին»։

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում անգլիական ակումբին, որի հաղթանակը գնահատվում է 1․44 գործակցով։ Շվեդիայի ավարտված առաջնությունում 5-րդ տեղը գրաված «Էստերսունդի» հաղթանակն ունի 7․00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4․33։

Փետրվարի 15-ին Շվեդիայում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 22։00-ին: Ավելի վաղ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել էր, որ «Էստերսունդի» դեմ իր թիմը խաղալու է մարտական կազմով։

Ֆոտո՝ twitter.com/Arsenal

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս