Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» կհյուրընկալվի շվեդական «Էստերսունդին»։
William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում անգլիական ակումբին, որի հաղթանակը գնահատվում է 1․44 գործակցով։ Շվեդիայի ավարտված առաջնությունում 5-րդ տեղը գրաված «Էստերսունդի» հաղթանակն ունի 7․00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4․33։
Փետրվարի 15-ին Շվեդիայում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 22։00-ին: Ավելի վաղ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել էր, որ «Էստերսունդի» դեմ իր թիմը խաղալու է մարտական կազմով։
Ֆոտո՝ twitter.com/Arsenal
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում