Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը մասնակցել է Իտալիայի Ֆոլոնիկա քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որում հանդես են եկել 36 երկրների 536 մարզիկներ:
Յուրի Իսրայելյանը (50 կգ) նվաճել է արծաթե մեդալ, Ստյոպա Դարբինյանն (55 կգ) արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Մամիկոն Ավետիսյանը (81 կգ) գրավել է 5-րդ տեղը:
Հայաստանի առաջատար ձյուդոիստներից Ֆերդինանդ Կարապետյանը մասնակցել է Փարիզում կայացած «Մեծ սաղավարտի» մրցաշարին, որը վարկանիշային էր Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:
73 կգ քաշային կարգում Կարապետյանը մեկնարկել է ալժիրցի մրցակցի նկատմամբ հաղթանակով, սակայն հաջորդ գոտեմարտում պարտություն է կրել վրացի մարզիկից եւ լքել պայքարը, հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում