Պատանի ձյուդոիստները մեդալներ են նվաճել Իտալիայում, Ֆերդինանդ Կարապետյանը պարտվել է օլիմպիական վարկանիշային մրցաշարում

16:15   12 փետրվարի, 2018

Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը մասնակցել է Իտալիայի Ֆոլոնիկա քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որում հանդես են եկել 36 երկրների 536 մարզիկներ:

Յուրի Իսրայելյանը (50 կգ) նվաճել է արծաթե մեդալ, Ստյոպա Դարբինյանն (55 կգ) արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Մամիկոն Ավետիսյանը (81 կգ) գրավել է 5-րդ տեղը:

Հայաստանի առաջատար ձյուդոիստներից Ֆերդինանդ Կարապետյանը մասնակցել է Փարիզում կայացած «Մեծ սաղավարտի» մրցաշարին, որը վարկանիշային էր Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:

73 կգ քաշային կարգում Կարապետյանը մեկնարկել է ալժիրցի մրցակցի նկատմամբ հաղթանակով, սակայն հաջորդ գոտեմարտում պարտություն է կրել վրացի մարզիկից եւ լքել պայքարը, հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։