22:24  ,  11 փետրվարի, 2018

«Լիվերպուլը» մոտենում է «Մանչեսթեր Յունայթեդին»

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»:

Այս հաղթանակի շնորհիվ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը շրջանցեց Լոնդոնի «Տոտենհեմին» եւ 54 միավորով բարձրացավ երրորդ տեղ: Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 2 միավոր ավելի:

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Լիվերպուլ»՝ 0:2

Ռոբերտո Ֆիրմինո, 6, Մոհամեդ Սալահ,  42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում