20:22  ,  10 փետրվարի, 2018

«Բորուսիան» հաղթեց Բատշուայիի եւ Գյոտցեի գոլերի շնորհիվ եւ բարձրացավ երրորդ տեղ

Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Համբուրգին» եւ 2:0 հաշվով առավելության հասավ «Չելսիից» տեղափոխված բելգիացի Միշի Բատշուայիի եւ գերմանացի Մարիո Գյոտցեի գոլերի շնորհիվ: Տեւական դադարից հետո խաղադաշտ վերադարձավ գերմանացի Մարկո Ռոյսը, որին էլ 71-րդ րոպեին փոխարինել էր Գյոտցեն:

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» տանը 4:2 հաշվով պարտության մատնեց «Քյոլնին»:

Դորտմունդի «Բորուսիան» 37 միավորով բարձրացավ երրորդ տեղ եւ 1 միավոր է հետ փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգից»: Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 36 միավորով բարձրացավ չորրորդ տեղ:

Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Համբուրգ»՝ 2:0

Միշի Բատշուայի, 49, Մարիո Գյոտցե, 90+2

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Քյոլն»՝ 4:2

Անտե Ռեբիչ, 15, Մարկո Ռուս, 59, Սիմոն Ֆալետ, 65, Մարիուս Վոլֆ, 67 – Սիմոն Տերոդե, 57, 11մ, 74

«Բայեր» - «Հերտա»՝ 0:2

Վալենտին Լացարո, 43, Սալոմոն Կալու, 58

«Հանովեր» - «Ֆրայբուրգ»՝ 2:1

Վալդեմար Անտոն, 28, Ֆելիքս Կլաուս, 54 – Մանուել Գուլդե, 88

«Հոֆենհայմ» - «Մայնց»՝ 4:2

Ադամ Սալաի, 27, 74, Անդրեյ Կրամարիչ, 67, 88 – Էմիլ Բերգրեն, 28, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս