19:51  ,  10 փետրվարի, 2018

«Միլանի» հաղթանակը՝ 4:0, Կուտրոնեի դուբլը

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Միլանը» արտագնա խաղում խոշոր հաշվով առավելության հասավ ՍՊԱԼ-ի նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Պատրիկ Կուտրոնեն:

«Միլանը» 38 միավորով 7-րդն է, ՍՊԱԼ-ն ունի 17 միավոր եւ 18-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

ՍՊԱԼ - «Միլան»՝ 0:4

Պատրիկ Կուտրոնե, 2, 65, Լուկաս Բիլյա, 73, Ֆաբիո Բորինի, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում