17:20  ,  10 փետրվարի, 2018

Հենրիխ Մխիթարյան. Ես մեծ հաջողությունների եմ հասել «Մանչեսթեր Յունայթեդում»

Մարդիկ կարող են ասել, որ ես այնքան էլ հաջող չեմ եղել «Մանչեսթեր Յունայթեդում», բայց ես կարծում եմ, որ շատ հաջողությունների եմ հասել այնտեղ, ասել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը sport.sfr.fr-ին, փոխանցում է espnfc.com-ը:

«Մեկ մրցաշրջանում մենք նվաճեցինք երեք տիտղոս, դարձա Եվրոպայի լիգայի գավաթակիր, գոլ խփեցի այդ մրցաշարի եզրափակիչում: Ես համարում եմ, որ հասել եմ հաջողությունների:

Արսեն Վենգերն ավելի ընկերական է, հասկանում է ֆուտբոլիստներին, կարող է մտածել ֆուտբոլիստների վիճակի մասին, հանգիստ է: Այս է տարբերությունը Մոուրինյոյի հետ, որը ավելի խիստ է եւ շատ պահանջկոտ է»,- ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստին «Մանչեսթեր Յունայթեդը» փոխանակել է չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ:

Ֆոտո՝ twitter.com/Arsenal

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում