17:07  ,  10 փետրվարի, 2018

Օզբիլիս. Տեղափոխությունս «Շերիֆ» չեմ համարում հետընթաց

Տեղափոխությունս «Շերիֆ» չեմ համարում հետընթաց, Մոլդովայի ուժեղագույն ակումբն է, ամեն տարի հանդես է գալիս եվրագավաթներում: Այս մասին ասել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որը վարձակալությամբ է տեղափոխվել թուրքական «Բեշիկթաշից»:

«Երբ երիտասարդ տարքում խաղում է «Այաքսում», հետո «Կուբանում», «Սպարտակում» կամ «Բեշիկթաշում», երբեք չէի մտածում, որ եթե մեկ հետ քայլ ես կատարում, ապա հետո պետք է երկու քայլ առաջ գնաս: Եթե այս քայլին եմ դիմել, նշանակում է այդպես է եղել անհրաժեշտ: Կարծում եմ՝ սա քայլ առաջ է, քանի որ «Բեշիկթաշում» չէի խաղում, իսկ այստեղ եմ խաղային պրակտիկայի եւ թիմին օգնելու համար»,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է «Շերիֆի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը մինչեւ մոլդովական թիմ տեղափոխվելը վերջին ամիսներին մարզվում էր «Բեշիկթաշի» երիտասարդական թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում