13:07  ,  10 փետրվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը մահացել է 36 տարեկանում

36 տարեկանում մահացել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Իռլանդիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան Լիամ Միլերը: 2017թ. նոյեմբերին նրա մոտ ախտորոշվել էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, հաղորդում է Daily Mail-ը:

Լիամ Միլերը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ «Սելթիկում», «Լիդսում», «Սանդերլենդում», «Քուինզ Պարկ Ռեյնջերսում», «Հիբերնիանում»: 2004 թվականին «Սելթիկի» հետ նա դարձել է Շոտլանդիայի չեմպիոն:

Իռլանդիայի հավաքականում Լիամ Միլերն անցկացրել է 21 հանդիպում:

Ֆուտբոլիստի նախկին ակումբները ցավակցել են նրա ընտանիքին եւ ընկերներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English