22:44  ,  8 փետրվարի, 2018

«Շիրակը» մեկնեց Անթալիա

Գյումրիի «Շիրակը» մեկնել է Անթալիա, որտեղ կանցկացնի ձմռան վերջին մարզումային հավաքը: Թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հավաքին հրավիրել է 23 ֆուտբոլիստի, հաղորդում է ակումբի մամուլիծառայությունը:

Դարպասապահներ. Անատոլի Այվազով, Սոկրատ Հովհաննիսյան:

Պաշտպաններ. Արտյոմ Միքայելյան, Մարկո Պրլևիչ, Հրայր Մկոյան, Ռոբերտ Դարբինյան, Աղվան Դավոյան, Արթուր Ամիրյան, Հակոբ Վարդանյան, Ժիրայր Մարգարյան:

Կիսապաշտպաններ. Ռաֆիկ Միսակյան, Արտուշ Միրզախանյան, Մուսա Փոլ Բակայոկո, Մարտուն Մխիթարյան, Ռուդիկ Մկրտչյան, Մոհամեդ Կաբա, Սոլոմոն Իմե Ուդո, Իգոր Ստանոևիչ, Առլեն Ծատուրյան:

Հարձակվողներ. Վարդան Բակալյան, Արամ Մուրադյան, Դավիթ Ղանդիլյան, Դենիս Բեգանովիչ:

«Շիրակը» կանցկացնի չորս ստուգողական հանդիպում՝ փետրվարին 10-ին մրցելով ուկրաինական «Վերեսի», փետրվարի 14-ին ղազախական «Ակժաիկի» հետ: Փետրվարի 17-ին եւ 21-ին կայանալիք հանդիպումներում մրցակիցները հայտնի կլինեն ավելի ուշ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս