20:32  ,  8 փետրվարի, 2018

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի թեկնածուները

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է գլխավոր մարզիչի մի քանի թեկնածուների: Գլխավոր հավակնորդը Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն է, հաղորդում է Mundo Deportivo-ն: 58-ամյա մասնագետի պայմանագիրը Բունդեսթիմի հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը:

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի պաշտոնանկությունը կլինի, եթե թիմը չնվաճի Իսպանիայի չեմպիոնի կամ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը:

Արքայական ակումբի գլխավոր մարզիչի թեկնածուների ցուցակում են նաեւ Մասիմիլիանո Ալեգրին  («Յուվենտուս»), Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ»), Մաուրիցիո Սարին («Նապոլի»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ») եւ Գուտին («Ռեալի» մինչեւ 19 տարեկանների թիմ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում