20:15  ,  8 փետրվարի, 2018

Դավիթ Արշակյանը գրավել է «Զենիթի» դարպասը

Թուրքիայում  մարզումային հավաք անցկացնող դանիական «Վայլեն» ստուգողական խաղում մրցել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ եւ առավելության է հասել 2:0 հաշվով:

Դանիական թիմի երկրորդ գոլը խփել է ակումբի նորեկ, Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիթ Արշակյանը, որը «Զենիթի» ակադեմիայի սան է:

Հիշեցնենք, որ 23-ամյա հարձակվողը «Վայլե» է տեղափոխվել ամերիկյան «Չիկագո Ֆայրից»:

Տեսանյութում Արշակյանի գոլը 1:47-ից է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում