18:43  ,  8 փետրվարի, 2018

FIFA 18. Հենրիխ Մխիթարյանը՝ շաբաթվա խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

FIFA 18 ֆուտբոլային սիմուլյատորի շաբաթվա խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ 29–ամյա ֆուտբոլիստը նորամուտն է նշել Լոնդոնի
«Արսենալի» մեկնարկային կազմում։ «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 26–րդ տուրի խաղում Մխիթարյանը դարձել է երեք գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում