13:44  ,  8 փետրվարի, 2018

Ազարը գերազանցել է Դե Բրույնեին

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը ճանաչվել է արտասահմանում հանեդս եկող լավագույն բելգիացի ֆուտբոլիստ 2017 թվականին, հայտնում է FourFourTwo-ն:

Քվեարկության արդյունքում Ազարը գերազանցել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեին, որը նախորդ 2 տարիներին արժանացել էր այդ մրցանակին: Լավագույն եռյակը եզրափակել է իտալական «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» ռմբարկու Ռոմելու Լուկակուն հայտնվել է չորրորդ տեղում:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա Ազարը մասնակցել է 22 խաղի եւ դարձել 9 գոլի հեղինակ:

Ֆոտո՝ twitter.com/90min_football

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս