14:11  ,  8 փետրվարի, 2018

Ռոնալդու. Ես արդեն չեմ կարող անել որոշ բաներ, որոնք կարողանում էի 20 տարեկանում

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ  լավագույն մարզավիճակում լինելը չափազանց կարեւոր է իր համար:

«Կյանքը մարտահրավեր է տարբեր առումներով: Փորձում եմ լինել լավագույն մարզավիճակում, ինչը շատ կարեւոր է ֆուտբոլիստի համար: Միշտ պետք է պատրաստ լինեմ 100 տոկոսով, քանի որ դա չափազանց կարեւոր է ինձ համար:

Լավագույն մարզավիճակում լինելու համար պետք է գնալ զոհողությունների: Ես արդեն չեմ կարող անել որոշ բաներ, որոնք կարողանում էի 20 տարեկանում: Պետք է փորձել գտնել լավագույն բալանսը, հիմա ամեն բան որոշում են մանրուքները:

Ես շատ ամբիցիոզ եմ: Մարդիկ պետք է գնան դեպի իրենց երազանքը: Ինձ հաջողվել է հասնել դրան, սակայն դեռ ունեմ շատ նպատակներ: Ցանկանում եմ շարունակել կատարելագործվել եւ հասնել նոր բարձունքների: Փորձում եմ կենտրոնանալ ներկայի վրա, այլ ոչ թե անցյալի»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է As-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ռոնալդուն դարձել էր 33 տարեկան:   

Ֆոտո՝ twitter.com/cristiano

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս