11:14  ,  8 փետրվարի, 2018

Գերմանիայի Գավաթի մրցավարը խաղի ժամանակ կերել է երկրպագուների նետած կոնֆետը

Ուշագրավ միջադեպ է գրանցվել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եւ «Մայնցի» միջեւ ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում:

Ֆրանկֆուրտում կայացած հանդիպման ընթացքում «Մայնցի» երկրպագուները խաղադաշտ են նետել տարբեր առարկաներ, այդ թվում՝ կոնֆետներ: Խաղի գլխավոր մրցավար Դենիզ Այտեկինը վերցրել է կոնֆետներից մեկը եւ կերել այն: Գերմանացի մրցավարը նույնն անել առաջարկել է նաեւ «Մայնցի» հոլանդացի կիսապաշտպան Նայջել Դե Յոնգին:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Այնտրախտը» հաղթել էր 3:0 հաշվով եւ դուրս եկել կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչի արգելքը հաղթահարել են նաեւ «Բավարիան», «Բայերը» եւ «Շալկեն»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում