17:42  ,  6 փետրվարի, 2018

Անգլիայի Պրեմյեր լիգան կքննարկի ձմեռային արձակուրդի հարցը

Անգլիայի ֆուտբոլային Պրեմյեր լիգայի ղեկավարությունը կքննարկի առաջնությունում ձմեռային արձակուրդի տարբերակը, հաղորդում է BBC-ն: Որոշումը կընդունվի, եթե Պրեմյեր լիգայի եւ մեդիահոլդինգների ներկայացուցիչները համաձայնության հասնեն հեռուստաիրավունքի վաճառքի հարցում:

Անգլիական ակումբների մարզիչների եւ խաղացողների բազմաթիվ բողոքների պատճառով է հարցն ընդգրկվել օրակարգում: Հանդիպումների ծանրաբեռնված օրացույցը հանգեցնում խաղացողների վնասվածքների:

Դրական որոշման դեպքում, օրացույցի փոփոխություն կլինի 2019-2020 թվականների մրցաշրջանից ոչ շուտ: Սակայն ամանորյա խաղերի օրացույցը չի փոխվի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս