19:55  ,  5 փետրվարի, 2018

Մխիթարյանի եւ Օբամեյանգի վերամիավորումը (ծաղրանկարներ)

Բրիտանական մամուլը շարունակում է քննարկել Լոնդոնի «Արսենալում» Հենրիխ Մխիթարյանի եւ Պյեր-էմերիկ Օբամեյանգի տպավորիչ վերամիավորումը: Ֆուտբոլիստները միասին հանդես են եկել Դորտմունդի «Բորուսիայում» 2013-2016 թվականներին:

«Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը նորամուտն էր նշել մեկնարկային կազմում եւ դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ: Գաբոնցի հարձակվողը նորամուտն անգլիական ակումբում նշել էր Մխիթարյանի փոխանցումից հետո խփած գոլով: «Արսենալը» հաղթել էր 5:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում