02:02  ,  4 փետրվարի, 2018

Մխիթարյանը՝ 2013-ից հետո Պրեմյեր լիգայի խաղում 3 գոլային փոխանցում կատարած «Արսենալի» առաջին խաղացող

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2013 թվականից հետո դարձել է «Արսենալի» առաջին խաղացողը, որը Անգլիայի առաջնության խաղում դառնում է երեք գոլային փոխանցման հեղինակ:

2013 թվականին իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլան չորս գոլային փոխանցում է կատարել «Ուիգանի» դեմ խաղում:

Հիշեցնենք, որ «Արսենալը» տանը 5:1 հաշվով հաղթել է «Էվերտոնին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում