Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելին ու Արաս Օզբիլիսը մոտ են Ղազախստանի «Ակտոբե» ակումբ տեղափոխվելուն, հայտնի է դարձել NEWS.am Sport–ի թղթակցին։
Հիշեցնենք, որ Պիզելին հեռացել է Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբից»։ 33–ամյա ֆուտբոլիստը «Ակտոբեում» հանդես է եկել 2014–2015 թվականներին։ Ղազախստանի առաջնության 55 խաղում նա դարձել է 13 գոլի հեղինակ։
Օզբիլիսը շարունակում է հանդես գալ թուրքական «Բեշիկթաշի» երկրորդ թիմում եւ փնտրում է նոր ակումբ։ Չի բացառվում, որ Օզբիլիսը «Ակտոբե» տեղափոխվի վարձակալությամբ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում