10:25  ,  2 փետրվարի, 2018

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը (ֆոտո)

Daily Star-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Էվերտոնի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 26-րդ տուրի խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ կընդգրկվի Արսեն Վենգերի գլխավորած թիմի մեկնարկային կազմում:

«Արսենալ». Պետեր Չեխ, Հեկտոր Բելերին, Լորան Կոսելնի, Շկոդրան Մուստաֆի, Նաչո Մոնրեալ, Մոհամեդ Էլնենի, Ջեկ Ուիլշիր, Գրանիտ Ջակա, Հենրիխ Մխիթարյան, Մեսութ Օզիլ, Ալեքսանդր Լյակազեթ:

Փետրվարի 3-ին Լոնդնում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում