Daily Star-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Էվերտոնի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 26-րդ տուրի խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ կընդգրկվի Արսեն Վենգերի գլխավորած թիմի մեկնարկային կազմում:
«Արսենալ». Պետեր Չեխ, Հեկտոր Բելերին, Լորան Կոսելնի, Շկոդրան Մուստաֆի, Նաչո Մոնրեալ, Մոհամեդ Էլնենի, Ջեկ Ուիլշիր, Գրանիտ Ջակա, Հենրիխ Մխիթարյան, Մեսութ Օզիլ, Ալեքսանդր Լյակազեթ:
Փետրվարի 3-ին Լոնդնում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 21:30-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում