13:05  ,  29 հունվարի, 2018

Ֆեդերերը մոտեցավ Նադալին, Վոզնյացկին՝ առաջին ռակետ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնությունից հետո հունվարի 29-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակը:

Տղամարդկանց պայքարում առաջին տեղը պահպանել է իսպանացի Ռաֆայել Նադալը, որին մոտեցել է նախօրեին Australian Open-ի չեմպիոնի տիտղոսը պաշտպանած շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: Եզրափակիչում 36-ամյա շվեյցարացուն պարտված խորվաթ Մարին Չիլիչն առաջին անգամ բարձրացել է երրորդ տեղ:

Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը նահանջել է 49-րդ տեղ:

Կանանց աղյուսակը գլխավորել է դանիացի Կարոլինա Վոզնյացկին, որը Australian Open-ի եզրափակիչում հաղթել էր երկրորդ տեղ նահանջած ռումինացի Սիմոնա Հալեպին:

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 9760 միավոր 
2 (2). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 9605
3 (6). Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 4960
4 (3). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) - 4630
5 (4). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) - 4610
6 (5). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) -  4060
7 (7). Դավիդ Գոֆեն (Բելգիա) - 3460
8 (9). Ջեկ Սոկ (ԱՄՆ) - 2880
9 (10). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա) - 2815
10 (11). Պաբլո Կարենյո-Բուստա (Իսպանիա) – 2705

49 (47). Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 1030

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (2). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա) - 7965
2 (1). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 7715
3 (4). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) - 6085
4 (3). Գաբրինյե Մուգուրուսա (Իսպանիա) - 5690
5 (6). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 5445
6 (7). Ելենա Օստապենկո (Լատվիա) - 4901
7 (8). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) - 4495
8 (5). Վինուս Ուիլյամս (ԱՄՆ) - 4278
9 (16). Անժելիկա Կերբեր (Գերմանիա) - 3031
10 (11). Կրիստինա Մլադենովիչ (Ֆրանսիա) - 2935

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում