11:11  ,  29 հունվարի, 2018

NBA. «Քլիվլենդի» հաղթանակը, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Քլիվլենդը» 121:104 հաշվով տնային հաղթանակ է տարել «Դետրոյտի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը՝ վաստակելով 25 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Ֆիլադելֆիայի» խաղացող Ջոել Էմբիդի հզոր դանքը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» – «Դետրոյտ»՝ 121:104 (33:28, 25:33, 32:26, 31:17)

«Չիկագո» – «Միլուոկի»՝ 96:110 (20:26, 22:35, 30:25, 24:24)

«Հյուսթոն» – «Ֆինիքս»՝ 113:102 (28:24, 32:29, 32:24, 21:25)

«Նոր Օրլեան» – «Կլիպերս»՝ 103:112 (34:26, 28:25, 15:29, 26:32)

«Տորոնտո» – «Լեյքերս»՝ 123:111 (28:21, 31:28, 32:28, 32:34)

«Օկլահոմա» – «Ֆիլադելֆիա»՝ 122:112 (31:29, 26:29, 35:25, 30:29)

«Սան Անտոնիո» – «Սակրամենտո»՝ 113:98 (29:22, 20:28, 30:19, 34:29)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում