01:37  ,  29 հունվարի, 2018

«Բարսելոնան» կամային հաղթանակ տարավ Կոուտինյոյի փոխարինումից հետո

Իսպանական Պրիմերայի 21-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» սեփական դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ալավեսի» նկատմամբ:

Առաջին խաղակեսում «Բարսելոնան» չցուցադրեց իր լավագույն խաղը եւ ընդմիջման գնաց հաշվի մեջ հետապնդողի դերում, սակայն ընդմիջումից հետո կատալոնական ակումբը շտկեց իրավիճակը: Դաշտի տերերի մեծ առավելությունը 72-րդ րոպեին գոլի վերածեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որը հավասարեցրեց հաշիվը: 82-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին տուգանային հարվածով խփեց «Բարսելոնայի» հաղթական գոլը:

«Բարսելոնայի» մեկնարկային կազմում առաջին անգամ խաղաց անգլիական «Լիվերպուլից» տեղափոխված բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն, որը հանդես եկավ 66 րոպե:

«Բարսելոնան» 57 միավորով առաջատարն է եւ 9 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից»: Լավագույն եռյակը եզրափակող «Վալենսիան» ունի 40 միավոր, իսկ մեկ խաղ պակաս անցկացրած Մադրիդի «Ռեալը»՝ 38:

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բարսելոնա» - «Ալավես»՝ 2:1

Լուիս Սուարես, 72, Լիոնել Մեսի, 82 – Ջոն Գուիդետի, 23

«Սեւիլիա» - «Խետաֆե»՝ 1:1

Լուիս Մուրիել, 72 – Անխել, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով