19:48  ,  25 հունվարի, 2018

Լեւանդովսկի. Երբ մարզիչը հավատում է Մխիթարյանին, նա ցուցադրում է իր լավագույն որակները

Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, խոսելով Դորտմունդի «Բորուսիայից» իր նախկին թիմակից Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ», գովել է Հայաստանի հավաքականի ավագին:

«Երբ մարզիչը հավատում է Մխիթարյանին, նա ցուցադրում է իր լավագույն որակները: Նա կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» փոփոխական հաջողություններով էր: Երբեմն նրա մոտ ամեն ինչ լավ էր, երբեմն՝ ոչ այնքան: Բայց Հենրիխը շատ լավ ֆուտբոլիստ է: Նա ունի ընտիր տեխնիկա եւ շատ արագ է գնդակով»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Bleacher Report-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխված 29-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր եւ հանդես կգա 7 համարի խաղաշապիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում