19:12  ,  25 հունվարի, 2018

«Արսենալը» ներկայացրել է Մխիթարյանի շնորհանդեսի հոլովակներից դուրս մնացած կադրեր

«Արսենալի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարանի շնորհանդեսի կադրերը, որոնք դուրս են մնացել պաշտոնական հոլովակներից:

Լոնդոնյան ակումբի մամուլի ծառայության թղթակցի հարցին, թե «սա քո ամենատարօրինակ ծննդյան տարեդարձի օրն է», Մխիթարյանը պատասխանել է. «Սա լավագույն ծննդյանս օրն է իմ կյանքում»:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխված 29-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր եւ հանդես կգա 7 համարի խաղաշապիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում