19:12  ,  21 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագը «Բարնլիի» դեմ խաղը դիտել է երկրպագուների տրիբունայից (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Մայքլ Կարիկը «Բարնլիի» դեմ Անգլիայի առաջնության 24-րդ տուրի արտագնա հանդիպումը երկրպագուների հետ դիտել է տրիբունայից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Անգլիացի 36-ամյա կիսապաշտպանն առողջական խնդիրների պատճառով դաշտից բացակայում է նախորդ տարվա սեպտեմբերից: Նախօրեին հայտնի էր դարձել, որ այս մրցաշրջանի վերջում Մայքլ Կարիկն ավարտելու է կարիերան:

Հիշեցնենք, որ «Բարնլիին» «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր Ժոզե Մոուրինյոյի թիմի կազմում: Սպասվում է, որ առաջիկայում Մխիթարյանը կտեղափոխվի Լոնդոնի «Արսենալ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում