17:37  ,  15 հունվարի, 2018

Ռայան Գիգզը՝ Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է թիմի նախկին կիսապաշտպան եւ ավագ Ռայան Գիգզը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստն ու մարզիչը Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր:

Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր Կրիս Կոուլմանի հեռանալուց հետո: Նա գլխավորել է անգլիական «Սանդերլենդը»: Կոուլմանի գլխավորությամբ Ուելսի թիմը 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում գրավեց խմբում երրորդ տեղը եւ չնվաճեց ուղեգիր:

Ռայան Գիգզը 2014 թվականին եղել է Դեւիդ Մոյեսի օգնականը «Մանչեսթեր Յունայթեդում», հետո թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատարը, հետո էլ հոլանդացի Լուի վան Գալի օգնականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում