17:12  ,  15 հունվարի, 2018

Մարզչական նշանակում Պրեմյեր լիգայում

Անգլիական «Սթոք Սիթին» պաշտոնապես հայտարարել է Պոլ Լամբերտին թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակելու մասին:

Շոտլանդացի 48-ամյա մասնագետն անգլիական ակումբի հետ կնքել է 2․5 տարվա պայմանագիր։ «Սթոք Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնում Լամբերտը կփոխարինի Մարկ Հյուզին, որը պաշտոնանկ էր արվել օրեր առաջ։

Պոլ Լամբերտի նախորդ աշխատավայրն էր Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Վուլվերհեմփթոնը», որը նա գլխավորել է 2016-2017։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում