15:16  ,  15 հունվարի, 2018

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվողը մահացել է 59 տարեկանում

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Սիրիլ Ռեդջիսը մահացել է 59 տարեկանում։ Նրա մահվան պատճառը սրտի կաթվածն է, հայտնում է BBC-ն։

Ակումբային կարիերայի ընթացքում Սիրիլ Ռեդջիսը հանդես է եկել անգլիական «Վեստ Բրոմվիչում», «Քովենթրիում», «Աստոն Վիլայում», «Վուլվերհեմփթոնում», «Ուիքոմում» եւ «Չեսթեր Սիթիում», անցկացրել է 614 հանդիպում եւ դարձել 158 գոլի հեղինակ։

Անգլիայի ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 5 հանդիպում, իսկ կարիերան ավարտել է 1996 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում