Գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 0:0 հաշվով ավարտեց «Վոլֆսբուրգի» դեմ տնային հանդիպումը:
«Բորուսիան» հանդես եկավ առանց հարձակման գծի առաջատար Պյեր-Էմերիկ Օբամեյանգի: Խաղից առաջ ակումբի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ գաբոնցի հարձակվողը հանդես չի գալու կարգապահական պատճառներով:
«Բորուսիան» 29 միավորով մնաց չորրորդ տեղում, իսկ «Վոլֆսբուրգը» 20 միավորով 12-րդն է:
Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր
«Բորուսիա Դ» - «Վոլֆսբուրգ»՝ 0:0
«Քյոլն» - «Բորուսիա Մ.»՝ 2:1
Ֆրեդերիկ Սորենսեն, 34, Սիմոն Տերոդե, 90+6 – Ռաֆայել, 69
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում