13:30  ,  13 հունվարի, 2018

Կոուտինյոն առանձնատուն է ընտրել Բարսելոնայում (ֆոտո)

«Բարսելոնայի» նորեկ Ֆիլիպե Կոուտինյոն առանձնատուն է ընտրել Կատալոնիայի մայրաքաղաքում: Նա կապրի Բելմար թաղամասում կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եւ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հարեւանությամբ, հաղորդում է The Sun-ը:

Բրազիլացի ֆուտբոլիստն ընտրել է չորս հարկ, 750 քմ տարածք, լողավազան եւ բակ ունեցող առանձնատուն, որտեղ նախկինում ապրել է «Բարսելոնայի» նախկին խաղացող Սեսկ Ֆաբրեգասը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում