Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում անցկացված ATP շարքի մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը:
Եզրափակիչում նա մրցել է արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոյի հետ եւ առավելության է հասել 6:1, 4:6, 7:5 հաշվով:
Պայքարը տեւել է 2 ժամ 7 րոպե:
Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը երկրորդ անգամ է նվաճում Օքլենդի մրցաշարի տիտղոսը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում