17:09  ,  8 հունվարի, 2018

Մոհամեդ Սալահը` Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ

Անգլիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիայի վարկածով Պրեմյեր լիգայի դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի ազգային հավաքականի կիսապաշտպան Մոհամեդ Սալահը: 25-ամյա ֆուտբոլիստը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 50 տոկոսը:

Անցած ամիս Մոհամեդ Սալահը մասնակցել է 7 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ Մոհամեդ Սալահը ճանաչվել է նաեւ 2017թ. Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ` հետ թողնելով «Լիվերպուլի» սենեգալցի խաղացող Սադիո Մանեին եւ Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի ֆուտբոլիստ Պյեր-Էմերիկ Օբամեյանգին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում