Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն տրանսֆերային պատուհանին պատրաստվում է հիմնովին՝ ակումբի ղեկավարությանը ներկայացնելով թեկնածուների մեծ ցուցակ:
«Ես ղեկավարությանը տեղյակ եմ պահում, թե որ դիրքն է անհրաժեշտ ուժեղացել: Ունենք հնարավոր նորեկների երկու կամ երեք ցուցակ, քանի որ երբեմն հնարավոր չի լինում ձեռք բերել ցուցակում առաջին համար ունեցող թեկնածուին: Երբեմն ղեկավարությունը երջանկացնում է մարզիչին նոր խաղացողով:
Ինձ համար շատ կարեւոր է ինչքան հնարավոր շուտ սկսել աշխատանքը նորեկների հետ: Կարծում եմ՝ դրա հնարավորության բացակայությունց այս մրցաշրջանում «Չելսին» վստահ չմեկնարկեց: Ամռանը նորեկները վերջին պահին միացան թիմին, մի քանիսը վնասվածք ստացան»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Անգլիայի առաջնության 22 տուրից հետո «Չելսին» 46 միավորով երրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդից»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում