12:29  ,  3 հունվարի, 2018

Լուչիանո Սպալետին Հենրիխ Մխիթարյանի հարցը քննարկել է «Ինտերի» տնօրենների հետ

Իտալական «Ինտերը» մտադիր է պորտուգալացի Ժոաո Մարիուին փոխանակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

Corriere dello Sport-ի համաձայն՝ «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին նախօրեին այդ հարցը քննարկել է ակումբի տնօրենների հետ: Առաջիկայում իտալական ակումբն առաջարկ կանի մանչեսթերցիներին:

Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ժոաո Մարիուի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն, սակայն «Ինտերը» չի քննարկի այլ առաջարկներ, քանի դեռ «Մանչեսթեր Յունայթեդից» պատասխան չստանա Հենրիխ Մխիթարյանի հարցով:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել հայ կիսապաշտպանին։ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մանչեսթերցիները գնահատում են 35 միլիոն ֆունտ ստերլինգ։ Մոուրինյոն իր հերթին հետաքրքրված է Ժոաո Մարիուի ծառայություններով:

Բրիտանական մամուլի համաձայն՝ Հայաստանի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են 10 ակումբներ, որոնց թվում է նաեւ նրա նախորդ թիմ Դորտմունդի «Բորուսիան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English