21:20  ,  31 դեկտեմբերի, 2017

Միհրան Հարությունյան. Պատրաստվում ենք Նոր տարուն ու նոր մարտահրավերների (ֆոտո)

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Միհրան Հարությունյանը երկրպագուներին շնորհավորել է Նոր տարվա առթիվ:

«Շնորհավոր Նոր տարի: Պատրաստվում ենք Նոր տարուն ու նոր մարտահրավերների: Բոլորին մաղթում եմ նորանոր հաղթանակներ սպորտում եւ դրանից դուրս:

Շնորհավորում եմ նաեւ Խաբիբ Նուրմագոմեդովին մեծ հաղթանակի եւ որդու ծնվելու կապակցությամբ»,- Ինստագրամում գրել է 28-ամյա ըմբիշը

Հիշեցնենք, որ  Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը մի քանի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Մոսկվայում: Վերջերս հայտնի էր դարձել, որ Միհրան Հարությունյանն պատրաստվում է ուժերը փորձել նաեւ խառը մենամարտերում (ММА):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում