10:53  ,  29 դեկտեմբերի, 2017

Պրեմյեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. Հենրիխ Մխիթարյանը 17-րդն է (ֆոտո)

Բրիտանական Daily Mail-ը հրապարակել է Անգլիայի Պրեմյեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը (միայն աշխատավարձը՝ առանց բոնուսների):

Առաջին տեղում է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որի շաբաթական աշխատավարձը 290 հազար ֆունտ ստերլինգ է: Պոգբային հաջորդում է նրա ակումբակից Ռոմելու Լուկակուն, որը ստանում է շաբաթական 250 հազար ֆունտ: 3-5-րդ տեղերը բաժանում են «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Սերխիո Ագուերոն ու Յայա Տուրեն եւ «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որոնք ստանում են շաբաթական 220 հազար ֆունտ:

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 17-րդ տեղում է: Հայաստանի հավաքականի շաբաթական աշխատավարձը կազմում է 140 հազար ֆունտ ստերլինգ: Նույնքան Լոնդոնի «Արսենալում» ստանում է գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը:

Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկու Հարի Քեյնը Լոնդոնի «Տոտենհեմում» ստանում է շաբաթական 110 հազար ֆունտ եւ հայտնվել է 35-րդ տեղում:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով