Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանի հաղթանակով է ավարտվել Հոնկոնգում անցկացված Jolimark միջազգային մրցաշարը:
16 երկրների 97 շախմատիստների թվում եղել է 3 գրոսմայստեր, 2 միջազգային վարպետ եւ ՖԻԴԵ-ի 7 վարպետ:
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր՝ միանձնյա զբաղեցնելով առաջին տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում