Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական խաղադաշտում մրցեց Ուելսի «Սուոնսիի» հետ: Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 5:0 հաշվով:
«Լիվերպուլը» 38 միավորով չորրորդ տեղում է եւ 4 միավոր հետ է երրորդ տեղում ընթացող «Չելսիից»:
Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր
«Լիվերպուլ» - «Սուոնսի»՝ 5:0
Ֆիլիպե Կոուտինյո, 6, Ռոբերտո Ֆիրմինո, 52, 66, Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդ, 65, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, 82
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում