16:24  ,  25 դեկտեմբերի, 2017

Սաուդյան Արաբիան իսրայելցի շախմատիստներին չի տրամադրել վիզա

Սաուդյան Արաբիան իսրայելցի 7 շախմատիստների չի տրամադրել մուտքի վիզա: Շախմատիստները ցանկացել են մասնակցել դեկտեմբերի 26-31-ը Սաուդյան Արաբիայում կայանալիք արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններին, սակայն մերժում են ստացել, գրում է Reuters-ը:

«Դա հին ծրագիր է, նրանք պարզապես չեն պատասխանել: Ընդ որում՝ մենք մեծ ջանքեր գործադրեցինք, որ Սաուդյան Արաբիան վիզա տրամադրի նրանց»,- ասել է ՖԻԴԵ-ի փոխնախագահ Իլյա Գելֆերը:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան չի ճանաչել Իսրայելը: Արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններին մասնակցելու է նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում