11:30  ,  25 դեկտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանի շնորհավորանքը (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրպագուների շնորհավորել է Սուրբ ծննդյան առթիվ:

«Շնորհավոր Սուրբ ծնունդ, սիրելի ընկերներ: Բոլորիդ մաղթում եմ հրաշքներով լի 2018 թվական»,- թվիթերյան էջում գրել է 28-ամյա ֆուտբոլիստը՝ տեղադրելով լուսանկար:

Հիշեցնենք, որ Կաթոլիկ եկեղեցին Սուրբ ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում