10:34  ,  23 դեկտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկնել է Լեսթեր (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդը» մեկնել է Լեսթեր, որտեղ Անգլիայի առաջնության 19-րդ տուրի խաղում կմրցի «Լեսթեր Սիթիի» հետ: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի կազմում հանդիպմանը մեկնել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հաղորդում է manchestereveningnews-ը:

Հիշեցնենք, որ տեւական դադարից հետո Մխիթարյանը հայտնվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում «Բրիստոլ Սիթիի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում: Հայ ֆուտբոլիստը 69-րդ րոպեին փոխարինեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, որը դարձել էր գոլի հեղինակ, սակայն մանչեսթերյան թիմը ավելացված ժամանակում բաց թողած գոլի հետեւանքով պարտվեց 1:2 հաշվով եւ դուրս մնաց պայքարից:

Դեկտեմբերի 23-ին կայանալիք «Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս