Իտալիայի առաջնության 17-րդ տուրում առաջատար «Ինտերն» ընդունեց «Ուդինեզեին»: Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:3 հաշվով, սակայն դեռ պահպանում է առաջին տեղը մրցաշարային աղյուսակում՝ 40 միավոր:
Արդեն այսօր առաջին տեղ կարող է բարձրանալ «Նապոլին», որը հյուրընկալվել է «Տորինոյին» եւ 16 խաղից հետո ունի 39 միավոր: «Ուդինեզեն» 21 միավորով 11-րդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր
«Ինտեր» - «Ուդինեզե»՝ 1:3
Մաուրո Իկարդի, 15 - Կեւին Լասանյա, 14, Ռոդրիգո Դե Պաուլ, 61, 11մ, Անտոնին Բարակ, 77
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում