20:57  ,  14 դեկտեմբերի, 2017

Զիդանը վստահում է Բենզեմային եւ չունի նոր հարձակվողի կարիք

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադրություն չունի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրում ունենալ հարձակման գծում, թեեւ Արքայական ակումբի ղեկավարությունը իսպանացի Ալվարո Մորատայի հեռանալուց հետո ցանկանում է ձեռք բերել եւս մեկ հարձակվողի, գրում է Marca-ն:

Զիդանը վստահում է ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային եւ այդ մասին հայտնել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին եւ գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսին:

Այդ մասին Զիդանը խոսել է նաեւ ասուլիսում: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա հաստատել է, որ ղեկավարությունից չի պահանջում ձեռք բերել նոր հարձակվողի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում