20:28  ,  9 դեկտեմբերի, 2017

«Բավարիան» հաղթում է եւ մեծացնում առավելությունը, օրվա արդյունքները

Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Ֆրանկֆուրտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Այնտրախտի» նկատմամբ: Միակ գոլը խփեց չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը:

Փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» տանը չկարողացավ առավելության հասնել «Մայնցի» նկատմամբ: Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

«Բավարիան» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում ընթացող «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ ունի 8 միավորի առավելություն:

Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Բավարիա»՝ 0:1

Արտուրո Վիդալ, 20

«ՌԲ Լայպցիգ» - «Մայնց»՝ 2:2

Կեւին Կամպլ, 29, Տիմո Վերներ, 45+3, 11մ – Ռոբին Քայսոն, 39, Էմիլ Բերգրեն, 86

 «Բորուսիա Դորտմունդ» - «Վերդեր»՝ 1:2

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 57 – Մաքսիմիլիան Էգեշտայն, 26, Թեոդոր Գեբրե Սելասի, 65

 «Համբուրգ» - «Վոլֆսբուրգ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում