11:48  ,  8 դեկտեմբերի, 2017

Ֆլորենտինո Պերես. «Ռեալում» Նեյմարը կունենար «Ոսկե գնդակին» արժանանալու ավելի մեծ շանսեր

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաստատել է, որ ցանկանում է իր թիմում տեսնել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին:

«Շատ բարդ է «Ոսկե գնդակը» տանել Ռոնալդուից ու Մեսիից: Բոլորը գիտեն, որ ես ցանկացել եմ ձեռք բերել Նեյմարին: Մադրիդում նա կունենար «Ոսկե գնդակին» արժանանալու ավելի մեծ շանսեր: «Ռեալն» ակումբ է, որը տալիս է այն ամենը, ինչ հարկավոր է մեծագույն խաղացողին»,- Պերեսի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նախօրեին հաղթել էր France Football-ի «Ոսկե գնդակի» քվեարկությունում: 32-ամյա ֆուտբոլիստը «Ոսկե գնդակին» արժանանում է 5-րդ անգամ՝ հավասարվելով «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում