09:15  ,  4 դեկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Սիթին» կրկնեց Պրեմյեր լիգայի հաղթական շարքի ռեկորդը

«Մանչեսթեր Սիթին», Պրեմյեր լիգայի 15-րդ տուրում 2:1 հաշվով հաղթելով Լոնդոնի «Վեստ Հեմին», կրկնել է Անգլիայի առաջնության հաղթական շարքի ռեկորդը, որը պատկանում է 4 թիմերի:

Դա Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի 13-րդ անընդմեջ հաղթանակն էր Պրեմյեր լիգայում: Նախկինում Անգլիայի առաջնությունում այդպիսի հաղթական շարք ունեցել էին միայն «Պրեստոնը» եւ «Սանդերլենդը» (1891/92 մրցաշրջանում), «Արսենալը» (2001/02) եւ «Չելսին» (2016/17), հայտնում է GracenoteLive-ը:

Եթե «Մանչեսթեր Սիթին» հաջորդ խաղում հաղթի «Մանչեսթեր Յունայթեդին», կսահմանի բաձարձակ ռեկորդ:

Հիշեցնենք, որ 15-րդ տուրից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմը 8 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում